ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր


Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 10։00-ի սահմաններում Ախթալա քաղաքի բնակիչ 28-ամյա Հարութ Աքելյանը իր վարած Mercedes Vito մակնիշի 51 ՕN 111 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտաճանապարհի 195 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մ ընկել ճանապարհի ձախակողմյան ձորը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Կապան քաղաքի բնակիչ 64-ամյա Ալիկ Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Հ․Աքելյանն ու մյուս ուղևոր Կապանի բնակիչ 61-ամյա Ռոբերտ Գասպարյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկակարների կողմից, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և, օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով, տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: