ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Հոկտեմբերի 14-ին հնարավորություն կար նաև երկրորդ փուլում լուծել Արցախի կարգավիճակի հարցը». Նաիրա Զոհրաբյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Հոկտեմբերի 14-ին հնարավորություն կար նաև երկրորդ փուլում լուծել Արցախի կարգավիճակի հարցը». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 14-ին ևս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը։ Հոկտեմբերի 14-ին մեր զոհերի թիվը, ըստ պաշտոնական հայտարարության, չէր անցնում 800-ը։ Հոկտեմբերի 14-ին հնարավորություն կար նաև երկրորդ փուլում լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Նիկոլ Փաշինյանն այս առաջարկը ևս մերժել է՝ համարելով լավրովյան վատ պլան։ Հիմա մենք ունենք 75 տոկոս կորսված Արցախ, հազարավոր զոհեր, հազարավոր անհետ կորածներ, հազարավոր հաշմվածներ և տասնյակ հազարավոր տեղահանվածներ։ Իսկ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես օգտագործելով Արծրուն Հովհաննիսյանի լեքսիկոնը, հայտարարեց Ալիևը՝ «գյոռբագոռ» եղավ։ Ահա այսպես»։