ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Էս պոստը դրած է Հայաստանը Արցախի փշրանքներին կապող միա՛կ ճանապարհի վրա». Միքայել Նահապետյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Էս պոստը դրած է Հայաստանը Արցախի փշրանքներին կապող միա՛կ ճանապարհի վրա». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու որպեսզի պարզ լինի կերած բողկի մասշտաբները՝ ասեմ, որ այ էս պոստը դրած է Հայաստանը Արցախի փշրանքներին կապող միա՛կ ճանապարհի վրա։ Այսինքն՝ Ստեփանակերտ, Մարտունի ու Եղնիկներ հասնելու այլ տարբերակ քան էստեղով անցնելը, չկա՛։ Այսինքն՝ որպեսզի հայկական բանակի որևէ ծառայող Երևանից հասնի Ստեփանակերտ՝ այ, էն հեռվում դրոշ դրած ու կանգնած մարդիկ պիտի դեմ չլինեն, իսկ իրենք խիստ ակնհայտորեն դեմ են, և արտահայտում են դա «ԲՏՌ-ի ստվոլը» շարժելու ժեստով։ Ու երբ որ փորձում են համոզեն, թե «շատ մի նեղվեք՝ մեկ ա, եթե Շուշին պահեինք՝ ադրբեջանցիներ էին ապրելու» ուզում ես առաջարկես մի հատ էլ Ստեփանակերտից քայլեն Երևան՝ մեկ էլ տեսար, մի բան դառնա»։