ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Ագարակին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Ագարակին


«Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ։
«Միշտ էլ այդպես է եղել, մի ժամանակ հանգիստ էր, իսկ հիմա նորից են սկսել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ թեեւ կրակոցները վտանգավոր չեն, բայց բնակիչներն անհանգստանում են։

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տարբեր ժամերի։ Այս մասին փաստող տեսանյութն արվել է երկու օր առաջ։ Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է։ Սարգսյանը տեղեկացրեց, որ գյուղի ներքևի հատվածում հենց այդքան հեռավորության վրա է թշնամին, իսկ գյուղի վերևի հատվածից ադրբեջանցիները կրկին առաջ են եկել՝ հիմա 4 կմ-ի վրայից են հսկում սահմանները։
«Երբ իրենք խոսում են՝ գյուղում լսվում է։ Երեկ չէ առաջին օրը նորից առաջ են եկել, գյուղի վերևի հատվածում տեղակայվել են։ Չորս կմ հեռու են՝ գյուղի գլխավերևում։ Մինչև առաջ գալը բավականին հեռու էին, հիմա եկել են գծի վրա նստել են։ Սահմանապահներ ունենք, ռուսները ևս շուրջօրյա հերթապահում են արդեն երկու օր է։ Առաջ են եկել ռուսի թույլտվությամբ մեր սահմանով անցել են եկել իրենց գծի վրա կանգնել են։ Մենք էլ գյուղեր ունենք, որ ճանապարհներն իրենց սահմանով է անցնում, թույլատրում են, անցնում են։ Մեկ կմ-ն էլ ներքևի հատվածից են հեռու»։

Ագարակի խնդիրների մասին վաղուց են բարձրաձայնում, հիմնականում որսորդական զենք կրելու թույլտվության հարցն են բարձրաձայնում, որ գյուղի բնակիչները ինքնապաշտպանության համար զենք ունենան, սակայն չունեն ու դա, իրենց կարծիքով, լուրջ խնդիր է։
Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից օգնություն չեն առաջարկել, գյուղին աջակցում է միայն համայնքապետը։
Ագարակի հիմնական ճանապարհը ևս փակվել է։ Նոյեմբերի 10-ից հետո 4 կմ-ն անցել է Ադրբեջանին ու բնակիչները ստիպված այլընտրանքային ճանապարհից են օգտվում՝ 6,5 կմ երկար ճանապարհ անցնում, որն անմխիթար վիճակում է։
«Նախկինում ավելի վատ վիճակում էր, համայնքապետը վերանորոգել է ինչքան հնարավոր է»։
Եղվարդից ևս կրակոցները լսելի են՝ «Փաստինֆո»-ին հայտնեց գյուղապետ Սպարտակ Զաքարյանը, գյուղում հիմա խնդիրները շատ նկատելի չեն՝ սպասում են գարնանը։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: