ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մարդիկ օդանավակայանում գետիններին են տեղավորվել.100-ավոր ուղևորներ բախվել են խնդիրների

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մարդիկ օդանավակայանում գետիններին են տեղավորվել.100-ավոր ուղևորներ բախվել են խնդիրների




Մարդիկ օդանավակայանում գետիններին են տեղավորվել. Տաթևիկ Ռևազյանի անգործության հետևանքով 100-ավոր ուղևորներ բախվել են խնդիրների: Հերթական անգամ պետական պաշտոնյաների անգործության արդյունքում տուժում են ՀՀ շարքային քաղաքացիները։
Mediaport-ը երեկ գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում առավոտվանից մի շարք չվերթեր չեղարկվել կամ հետաձգվում են, իսկ պատճառն այն է, որ այսօրվանից սկսվում են կանոնավոր չվերթերը դեպի Ռուսաստանի Դաշնություն, իսկ չարտերային չվերթերով ՀՀ քաղաքացիներ չեն կարող մեկնել ՌԴ։ Թեև կանոնավոր չվերթերի վերսկսման մասին լուրը հայտնի է դարձել փետրվարի 3-ին, սակայն մինչ օրս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որևէ կերպ չի կանոնակարգել ավիաընկերությունների աշխատանքը։

Հայաստանից մեկնել պատաստվող քաղաքացիները օդանավակայանում գետիններին են տեղավորվել, մինչև տեսնեն՝ էլ ինչ խնդրի առջև են կանգնելու ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի անգործության հետևանքով։ Մարդիկ մտահոգված են, որ Տաթևիկ Ռևազյանի հաջորդ «նվերը» ՀՀ քաղաքացիներին լինի այն, որ չվերթերի ուշացման և չեղարկման պատճառով մարդկանց covid թեստի պատասխանների ժամանակը լրանա։
Իսկ լրանալու դեպքում ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ կարգելվի։ Եվ ոչինչ որ մարդիկ հերթական սթրեսը կապրեն, կարևորը, որ Տաթևիկ Ռևազյանը, ով բացակայում է երկրից, վայելի իր հանգիստը։