ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 110 ետցնցում. Երևանում զգացվել են միայն 2-3-ը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 110 ետցնցում. Երևանում զգացվել են միայն 2-3-ը


Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո արդեն իսկ գրանցվել է ավելի քան 110 ետցնցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:

«Այս պահին կա ետցնցումային սեյսմիկ ակտիվություն, սակայն դրանք գնալով նվազում են: Եղել են 0,1 մագնիտուդով և ավելի թույլ ցնցումներ: Ընդհանուր առմամբ, փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցված ետցնցումներից միայն 2-3-ն են զգացվել Երևանում»,- նշեց Մարգարյանը: