ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին է փոխանցել 106 մարմին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին է փոխանցել 106 մարմին


Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ Արցախի նախագահի խոսքով` բացի դրանից, երկուստեք սկսել են ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»: