ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից և սատարում ԳՇ պետին»․ Հենրիկ Մուրադյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից և սատարում ԳՇ պետին»․ Հենրիկ Մուրադյան


Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:
Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանն ու սատարում Գլխավոր շտաբի պետին:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…»: