ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր



ՀՀ ՍԴ-ը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց նաև, որ դատավոր Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը գրավոր քննում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։