ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին կոչ եմ անում՝ սթափվե՛լ». Նորայր Նորիկյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին կոչ եմ անում՝ սթափվե՛լ». Նորայր Նորիկյան


Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խայտառակ թանկացումներ. համատարած ճգնաժամ, որը մեկ անուն ունի` ԱՂԵՏ...
Անզեն աչքով և ոչ մասնագիտական ուսումնասիրությունից էլ ակնհայտ է, որ սպառողական ապրանքների գները խայտառակ ձևով թանկացել են:
Երեկ նկատեցի, որ թանկացել է նաև բենզինի, դիզելային վառելիքի, ինչպես նաև հեղուկ գազի գները մեկ լիտրը շուրջ 20 դրամով:
Որևէ իրավասու մարմին չի ներկայացնում որևէ ողջամիտ հիմնավորում, թե ի՞նչ է կատարվում շուկայում, և առհասարակ՝ ինչպե՞ս պետք է դուրս գալ այս ծայրահեղ ծանր իրավիճակից ու իսկապես ԲԵԿՈՒմ մտցնել տնտեսության մեջ:
Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է տնտեսական գահավիժման մեջ, և հորիզոնում որևէ շող չի երևում՝ թեկուզ հույսի համար…
Ես քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին կոչ եմ անում սթափվե՛լ:
Երկիրը գտնվում է տնտեսական կատաստրոֆիկ վիճակում: Մարդիկ հեռանում են հայրենիքից: Արդեն սկսվում է գարնանային աշխատանքները, իսկ գյուղացիները վարկերի տակ պարզապես ճկռում են:
Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում. 2021թ. հունվար» զեկույցի համաձայն, նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ, սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են:
Օրինակ, արևածաղկի բուսական յուղի գինը աճել է 44.3 տոկոսով, շաքարի և շաքարավազի գինը՝ 40.7 տոկոսով, ձվի գինը բարձրացել է 26.4 տոկոսով:
Մրգերը թանկացել են 12 տոկոսով, բանջարեղենը՝ 9.9 տոկոսով:
Սխտորը թանկացել է 95.4 տոկոսով, սմբուկը՝ 66.8 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 53.5 տոկոսով։
Զգալիորեն աճել են հացի և ալյուրի գները. Նախորդ տարվա համեմատ՝ համապատասխանաբար 7.9 տոկոսով և 12.5 տոկոսով: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գները թանկացել 10.8 տոկոսով:
Այս ֆոնի վրա երկիրը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
«Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում ունեցած ելույթում նշել էի, որ հայտնվել ենք քաղաքակրթական, սահմանադրական, քաղաքական հոգեբանական, մարդկային հարաբերությունների ճգնաժամում, քանի որ ամենից առաջ գոյաբանական ճգնաժամի մեջ ենք:
Եթե այս ամենին հավելենք տնտեսական ճգնաժամը, պատկերը կդառնա ամբողջական, որը մեկ անուն ունի՝ ԱՂԵՏ…
Սթափվե՛ք, քանի ուշ չէ…»: