ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ինչ է տեղի ունեցել Արցախի Կարմիր գյուղի ճանապարհին ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենային քարերով հարվածելուց հետո․ Մանրամասներ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ինչ է տեղի ունեցել Արցախի Կարմիր գյուղի ճանապարհին ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենային քարերով հարվածելուց հետո․ Մանրամասներ


ԱՀ Ոստիկանություն
Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:
Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Միջադեպից հետո Լ.Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից:
Ըստ Լ.Բաբայանի, ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի: