ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՔՕ 300․1-րդ հոդվածն իրավական ուժը կորցրել է ընդունման պահից՝ 2009–ից․ քրեական հետապնդում այս հոդվածով ՀՀ–ում այլևս երբեք չի լինելու, այն այլևս գոյություն չունի․ Արամ Վարդևանյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՔՕ 300․1-րդ հոդվածն իրավական ուժը կորցրել է ընդունման պահից՝ 2009–ից․ քրեական հետապնդում այս հոդվածով ՀՀ–ում այլևս երբեք չի լինելու, այն այլևս գոյություն չունի․ Արամ Վարդևանյան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը, որով սույն հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։ Գրառման մեջ ասվում է․
«Կարճ պարզաբանում․
Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը հատուկ առանձին կարգավորում ունի քրեական օրենսգրքի դրույթը ՍԴ որոշման եզրափակիչ մասում՝ հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Հենց սահմանադրական օրենքի ուժով առանց ամբողջ որոշումը նայելու արձանագրվում է, որ 300․1-րդ հոդվածը իրավական ուժը կորցրել է ընդունման պահից՝ այսինքն 2009 թվականից։ Կարծում եմ տեխնիկական խնդիրներ չեն եղել Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշման եզրափակիչ մասի հրապարակումը արձանագրելուց։ Հետևաբար քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու, այն այլևս գոյություն չունի քրեական օրենսգրքում, իսկ առկա քրեական գործով քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ՝ դադարեցման։ Հետևաբար Դատախազությանը պարզապես առաջարկում եմ կարդալ նշյալ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը և վերջ։ Իսկ բոլոր մնացյալ ֆրուստրացիոն հոգեվիճակում գտնվողներին առաջարկում եմ հիշել 8-0 գեղեցիկ թիվը, որն արտահայտում է Սահմանադրական դատարանի կողմ ձայները և 0 դեմը»: