ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Այս իշխանությունը գուցե մի օր էլ հրաժարվի, որ Ցեղասպանություն է եղել, մինչդեռ Թուրքիայի կողմից հայերի հանդեպ թշնամանքը գնալով ավելի է խորանում․Արցախի ԱԺ պատգամավորը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Այս իշխանությունը գուցե մի օր էլ հրաժարվի, որ Ցեղասպանություն է եղել, մինչդեռ Թուրքիայի կողմից հայերի հանդեպ թշնամանքը գնալով ավելի է խորանում․Արցախի ԱԺ պատգամավորը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին



Խաղաղությունը լավ բան է, բայց այն միակողմանի չի լինում, երկկողմանի որոշակի փոխըմբռնման մթնոլորտում է այն ձևավորվում։ Այսօր տեսանելի չէ, որ Թուրքիայի կողմից նման փոխըմբռնման մթնոլորտ կա: Ընդհակառակը, թշնամանքը ոչ միայն կա, այլև ավելի է խորանում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝ այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ն Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն։
«Թուրքիայի կողմից անընդհատ հակահայկական հայտարարություններ են, այն ատելությունը, որ տարիների ընթացքում կուտակվել է հայ ժողովրդի նկատմամբ, կարծես նոր թափ է ստանում, և այս պարագայում ասել, թե մենք խաղաղասեր ենք, նրանց հետ պատրաստ ենք խաղաղ ապրել, կարծում եմ, որ այն պարտվողական քաղաքականության շարունակությունն է, որ ՀՀ իշխանությունների կողմից վարվում է»,-ասաց նա՝ նշելով, թե չի կարծում, որ նման անհավասար պայմաններում հնարավոր է հասնել խաղաղության։
«Եթե ուզում ենք հասնել խաղաղության, կա միայն մեկ ճանապարհ՝ ուժեղ ՀՀ ունենալը։ Կարծում եմ՝ այս իշխանավորները, այդ թվում՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, չունեն հնարավորություն՝ Հայաստանը տանել այն ճանապարհով, որ հզորանա, դառնա մրցունակ երկիր»,-նշեց Բալայանը՝ ընդգծելով նաև, որ Թուրքիայում մնացել են նույն մոտեցումները, ինչ տարիներ շարունակ եղել են:
«Երբ զուգահեռներ ես անցկացնում, իրականության մեջ ոչինչ չի փոխվել։ Ես համոզված էի, որ Արցախյան հիմնահարցը կկարգավորվեր, եթե այն մնար միայն Ադրբեջանին, բայց, իմ խորին համոզմամբ, Թուրքիան չթողեց նման զարգացում։ Պատմության դասերը պետք է քաղել, հայտնի խոսք կա՝ պատմությունը դաս չէ, պատիժ է նրանց համար, ովքեր այդ դասը հաշվի չեն առել»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ այնուամենայնիվ, որն էր ԱԽ քարտուղարի՝ Թուրքիայի թշնամի պետություն լինելու վերաբերյալ հարցին 3 անգամ չպատասխանելու նպատակը, ԱՀ ԱԺ պատգամավորը պատասխանեց․
«Ես ընդհանրապես իրենց չեմ հասկանում։ 2018-ին կատարվածից հետո չեմ հասկանում՝ այդ մարդկանց նպատակը որն է․ այսքան ստեղծածը գցել ջուրը և հիմա էլ տարբեր հայտարարություններ անել, հաջորդ օրն էլ փորձել այդ հայտարարությունները ժխտել։ Բոլոր մակարդակներում դա տեսանելի է, և չգիտեմ՝ այդ մարդկանց ցանկությունը որն է։ Համենայն դեպս, նրանց ցանկությունները, նպատակները մեզ լավ տեղ չեն հասցնի, դրա փաստական վկայությունը մեր այս 3 տարիների դժգույն կյանքն է, որովհետև ամեն ինչ ավերվեց, ոչնչացվեց։ Անընդհատ խոսելով արդարության, օրինականության մասին՝ երկիրը բաժան-բաժան արեցին «սևերի» ու «սպիտակների», ժողովրդի անունից խոսելով՝ ժողովրդի տունը քանդեցին, սա է իրականությունը»,-ասաց Բալայանը՝ ընդգծելով, որ հայ հասարակությունը պետք է սթափվի։
«Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ սա մեզ համար սխալ, կործանարար ճանապարհ է։ Դարերի ընթացքում մեր բազում սերունդներ երազել են պետականություն ունենալ, և այն ամենը, որ դժվարությամբ ստեղծվեց և 21-րդ դարում մենք ունեինք, սկուտեղի վրա դնելն ու հակառակորդին տալը միայն ու միայն դավաճանություն ու թշնամանք է մեր ժողովրդի նկատմամբ»,-նշեց նա։
Հարցին՝ ՀՀ նման մոտեցումներն ինչպես կարող են դիտարկվել միջազգային հանրության կողմից, հատկապես՝ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ, Բալայանն արձագանքեց, որ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ կարելի է ասել՝ ՀՀ-ն գրեթե չկա։ «Այս խայտառակ պարտության և իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք՝ որպես գործոն, այլևս չկանք, և շարունակել դա խորացնել, անընկալելի է։ Գուցե մի օր հրաժարվեն անգամ այն գաղափարից, որ, ընդհանրապես, ցեղասպանություն է եղել։ Դա վտանգավոր տենդենց է, ես չեմ կարծում, որ հաճոյանալու ճանապարհով մենք կարող ենք հասնել հաջողության»,-ասաց Վահրամ Բալայանը
։