ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Մենք ստրուկներ չենք»․ Ղազախստանում հարյուրավոր բնակիչներ «չինական էքսպանսիայի» դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպել (տեսանյութ)

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Մենք ստրուկներ չենք»․ Ղազախստանում հարյուրավոր բնակիչներ «չինական էքսպանսիայի» դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպել (տեսանյութ)

Ղազախստանում հասարակության մի մասը մտահոգված է «չինական սպառնալիքով»։ Բնակիչները, որոնք վախենում են, որ Չինաստանի արդյունաբերողները երկրի իշխանություններից արտոնություններ կստանան ի վնաս տեղական բիզնեսի, բողոքի ակցիաներ են կազմակերպել Ալմաթիում և այլ քաղաքներում, գրում է rosbalt.ru-ն։

Նախկին մայրաքաղաքում, տարբեր տվյալներով, հավաքվել են 200-300 ցուցարարներ։
Ըստ Orda.kz-ի տեղեկությունների՝ ցուցարարները վանկարկել են՝ «ղազախները ստրուկներ չեն»։

Ցուցարարներն իշխանություններից պահանջել են արգելել ՉԺՀ-ին 56 գործարաններ կառուցել Ղազախստանում, ինչպես նաև հող չվաճառել չինացիներին։
Նշվում է, որ մարդիկ «Պեկինի դեմ միավորվել են» ընդդիմադիր «Ղազախստանի դեմոկրատական կուսակցություն» շարժման առաջնորդ Ժանբոլատ Մամայի կոչով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։