ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Porsche»-ի ղեկավարը հայտնել է, թե երբ կներկայացվի «918 Spyder»մոդելին փոխարինող նոր հիպերմեքենան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Porsche»-ի ղեկավարը հայտնել է, թե երբ կներկայացվի «918 Spyder»մոդելին փոխարինող նոր հիպերմեքենան


Գերմանական Porsche ընկերության ղեկավարը հայտարարել է, որ նոր հիպերքարը, որը կգա փոխարինելու Porsche 918 Spyder մոդելին, կներկայացվի 2025 թվականից ոչ շուտ, քանի որ տվյալ մեքենայի մշակումն առաջնահերթ չէ:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ընկերության ողջ տարվա գործունեությոնը նվիրված ամենամյա համաժողովում մեքենաշինական հսկայի ղեկավար Օլիվեր Բլյումեն հայտարարել է, որ Porsche 918 Spyder սուպերհիբրիդի հաջորդ մոդելի ստեղծումը շարունակում է արդիական լինել, սակայն այն կհայտնվի 2025 թվականից ոչ շուտ, քանի որ ապրանքանիշն այսօրվա դրությամբ այլ առաջնահերթություններ ունի:

Հիշերքարի նոր սերնդի ներկայացուցչի ստեղծման ծրագրերի մասին վերջինս հայտարարել էր 2019 թվականին կայացած Ժնևյան ավտոսրահում: Այն ժամանակ վերջինս նշել էր, որ վերալիցքավորման մարտկոցների զարգացման տեխնոլոգիաները դեռևս չեն հասել այն մակարդակին, որը կբավարարեր Porsche-ին:

918 Spyder-ի հիբրիդային վերջին մոդելը թողարկվել է դեռևս 2015 թվականին, որի ողջ խմբաքանակը վաճառվել էր դեռևս մինչև թողարկումը: