ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Իշխանությունն անկեղծ է իր մոտեցումներում՝ բացահայտում է ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը դավաճանելու ծրագիրը, որի իրականացման համար էլ եկավ իշխանության. Աբրահամ Գասպարյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Իշխանությունն անկեղծ է իր մոտեցումներում՝ բացահայտում է ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը դավաճանելու ծրագիրը, որի իրականացման համար էլ եկավ իշխանության. Աբրահամ Գասպարյան



Իշխանությունն անկեղծ է իր մոտեցումներում՝ բացահայտում է ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը դավաճանելու ծրագիրը, որի իրականացման համար էլ եկավ իշխանության, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը:

«Տարածաշրջանի նկատմամբ հայացքի փոփոխություն նշանակում է.
1. Լեգիտիմացնել վերջին 3 տարում ՀՀ ներքին, արտաքին և անվտանգային քաղաքականության կոլապսը, որն ավելի շատ ՀՀ իշխանության սնանկ ու տկարամիտ, անհեռանկար, ապազգային, հակաստրատեգիական, ապոլիտիկ ու չհաշվարկված քայլերի արդյունք է, ինչի հետևանքով տարածաշրջանում արագացվեցին գեոքաղաքական տեկտոնային շարժերը,
2. Միանալ Մեծ Մերձավոր Արևելքում «նեղուցային և սահմանադռների տրանզիտի» պատերազմին,
3. ՀՀ-ը դարձնել պլացդարմ՝ ՌԴ-Թուրքիա (Արևմուտք-ՌԴ) գեոպոլիտիկ, գեոտնտեսական շահերի բախման համար։
Կանխատեսելի սցենար, որի մասին խոսել եմ նվազագույնը վերջին 2 տարում։
Իշխանությունն անկեղծ է իր մոտեցումներում. բացահայտում է ՀՀ, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը դավաճանելու ծրագիրը, որի իրականացման համար էլ եկավ իշխանության։
Հ.Գ. Թուրքիայի հետ հարաբերությունները պիտի բարելավվեն, սահմանն էլ պիտի բացվի, ԲԱՅՑ ոչ ՀՀ շահերի խայտառակ ստորադասման, չհաշվարկված ու արկածախնդիր քայլերի միջոցով։
Իշխանության թրքահաճո ու տապալված քաղաքականության մասին ավելի մանրամասն՝ երկուշաբթի, 19։00, ArmNews TV-ի եթերում՝ իմ հեղինակային լրատվական-վերլուծական ծրագրի շրջանակում»,- նշել է Գասպարյանը։