ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ամստերդամում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքողների նկատմամբ (տեսանյութ)

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ամստերդամում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքողների նկատմամբ (տեսանյութ)


Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել կորանվիրուսային սահմանափակումների դեմ բողոքոց ցուցարարներին ցրելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ամստերդամի քաղաքապետարանին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի Թանգարանային հրապարակում ավելի քան հազար մարդ է հավաքվել: Ուժայինները ստիպված են եղել դիմելու հատուկ միջոցների, երբ ցուցարարներն անտեսել են հրապարակից հեռանալու կոչերը:

Կորոնավիրուսի պատճառով կառավարության սահմանած արգելափակումների դեմ ցույցերը Նիդերլանդներում, արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են հանգստյան օրերին: Անցյալ շաբաթ Ամստերդամում կրկին ջրցան մեքենաներ են կիրառվել, ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 150 մարդու:

Երկրի իշխանությունները հունվարի 23-ին պարետային ժամ են սահմանել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: