ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Բարսելոնայում կայացած համերգին մոտ 5000 մարդ է այցելել՝ նախապես կորոնավիրուսի թեստ հանձնելով (լուսանկարներ)

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Բարսելոնայում կայացած համերգին մոտ 5000 մարդ է այցելել՝ նախապես կորոնավիրուսի թեստ հանձնելով (լուսանկարներ)



Շաբաթ երեկոյան Բարսելոնայում կայացած համերգին շուրջ 5000 երաժշտասեր է ներկա եղել, որոնք միջոցառմանը մասնակցելու համար միևնույն օրը կորոնավիրուսի թեստ են հանձնել և բացասական պատասխան ստացել:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Իսպանիայի իշխանությունները թույլատրել են Love of Lesbian իսպանական փոփ խմբի համերգի անցկացումը, որի նախորդ օրը երկրպագուները ստիպված էին կորոնավիրուսի թեստ հանձնել: Այնուամենայնիվ, թեև համերգի ժամանակ սոցիալական հեռավորությունը պահել չի հաջողվել, այցելուները դիմակներով են եղել:

Ինչպես նշվում է, համերգը դարձել է Եվրոպայում վերջին մեկ տարում տեղի ունեցած խոշորագույն միջոցառումը՝ մեծ թվով մարդկանց մասնակցությամբ: