ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Գերմանիայի բնակիչները համավարակի ընթացքում մոտ 200 մլրդ եվրո են խնայել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Գերմանիայի բնակիչները համավարակի ընթացքում մոտ 200 մլրդ եվրո են խնայել



Գերմանիայի բնակիչները կորոնավիրուսի համավարակի պայմաններում 182 մլրդ եվրո են խնայել 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, նման տվյալներ է ներկայացրել Գերմանիայի Դաշնային բանկը: Ընդհանուր առմամբ, մասնավոր բանկային հաշիվներում պահվող գումարի չափը հասել է 1, 73 տրիլիոն եվրոյի:

Երկրի տնտեսության հետազոտությունների ինստիտուտի հաշվարկներով՝ դա ցույց է տալիս այսպես կոչված՝ «հավելյալ խնայողությունները» 100 մլրդ եվրոյի չափով և այդ ցուցանիշը դեռ կաճի 2021 թվականի առաջին եռամսյակում:

Միևնույն ժամանակ համավարակի ժամանակահատվածում նվազել է վարկերի չափը, որոնք հատկացվում են սպառողներին, այդ թվում՝ օվերդրաֆտի տեսքով: