ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «ՄԱԿ-ի բանաձևերը ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության ուղղակի արդյունքն են»․ Հս․ Կորեան ՄԱԿ-ին մեղադրել է երկակի չափանիշների կիրառման համար

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«ՄԱԿ-ի բանաձևերը ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության ուղղակի արդյունքն են»․ Հս․ Կորեան ՄԱԿ-ին մեղադրել է երկակի չափանիշների կիրառման համար



Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումների վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը երկակի չափանիշների քաղաքականության դրսևորում է, խախտում է Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը և ինքնապաշտպանության իրավունքը, հայտարարել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ղեկավար Չո Չհոլ Սուն, փոխանցում է ria.ru-ն։
Չո Չհոլ Սուն ՄԱԿ-ի բանաձևերն անվանել է «Միացյալ Նահանգների թշնամական քաղաքականության ուղղակի արդյունք»՝ հայտարարելով, որ դրանք կասկածի տակ են դնում ԿԺԴՀ-ի ինքնապաշտպանության իրավունքը:
«Դա ինքնիշխան պետության իրավունքների անտեսում է և, անկասկած, երկակի չափանիշների քաղաքականության դրսևորում։ Շատ երկրներ իրենց զինված ուժերի ամրապնդման նպատակով արձակումներ են կատարում, բայց միայն մեր ինքնապաշտպանության արդար միջոցներն են կասկածի տակ դրվում»,-հավելել է նա։
Ինչպես իր հայտարարության մեջ նշել է Չո Չհոլ Սուն, «բոլորովին վերջերս Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել սիրիական տարածքին, իսկ մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիան հրաժարվել է միջուկային զինաթափման իր պարտավորություններից և պաշտոնապես հայտարարել միջուկային մարտագլխիկների քանակի զգալի ավելացման մասին, մինչդեռ Ֆրանսիան վերջերս փորձարկել է նոր սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Սակայն նման գործողությունները երբեք կասկածի տակ չեն դրվել և չեն քննարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»։
Նրա խոսքով՝ քանի դեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկակի չափանիշներ է օգտագործում, Կորեական թերակղզում իրադրությունը միայն կվատթարանա։
Հյուսիսային Կորեան անցած շաբաթ հայտարարել էր, որ «նոր տիպի մարտավարական հրթիռներ» է արձակել:
Բալիստիկ հրթիռների արձակումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ Միացյալ Նահանգները համարժեք պատասխան կտա։ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան դատապարտել էին փորձարկումը։
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն՝ Փհենյանին արգելվում է բալիստիկ հրթիռներ փորձարկել: