ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Սուեզի ջրանցքում խցանված Ever Given բեռնանավը հաջողվել է մասամբ դուրս բերել ծանծաղուտից (տեսանյութ)

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Սուեզի ջրանցքում խցանված Ever Given բեռնանավը հաջողվել է մասամբ դուրս բերել ծանծաղուտից (տեսանյութ)


Փրկարար ծառայությունները հանել են Սուեզի ջրանցքում խցանված Ever Given բեռնանավը: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում անելով ծովային փոխադրումներով զբաղվող Inchcape Shipping ընկերությանը, հսկայական նավը հաջողվել է մասնակիորեն դուրս բերել ծանծաղուտից:

Նշվում է, որ առաջիկա 24 ժամը վճռորոշ կլինի ջրանցքում նավարկության վերականգնման հարցում: Ներկա պահին աշխատանքը շարունակում է քարշակող տեխնիկան, որպեսզի մասնագետները կարգավորեն նավի ընթացքի ուղղությունը:

«Այժմ քարշակող համակարգերը փորձում են ուղղել նավի ընթացքը, դա լավ նորություն է: Մենք դեռ չենք ավարտել, սակայն այն տեղից շարժվել է»,- ասել է ջրանցքի վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիան:

Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսի նախագահը հանձնարարել էր բեռնաթափել նավը: 400 մետր երկարությամբ Ever Given նավը, որը պատկանում է ճապոնական Shohei Kisen ընկերությանը և նավարկում է Պանամայի դրոշի ներքո, երեքշաբթի օրը ուժեղ քամու և ավազամրրիկի պատճառով փոխել է ընթացքի ուղղությունն ու քթամասով բախվել հակառակ ափին՝ արգելափակելով Սուեզի ջրանցքի միակողմանի գոտին: Քարշակների օգնությամբ այն դուրս բերելու փորձերն անհաջող էին: Օգտագործվել է հատուկ տեխնիկա, որի օգնությամբ նավի առաջնամասի տակից հանվել է ավելի քան 17 000 տոննա ավազ: