ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Բայդենը խոստովանել է՝ «տարիներ շարունակ» մտահոգված է Չինաստանի և Իրանի միջև գործընկերային հարաբերություններով

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Բայդենը խոստովանել է՝ «տարիներ շարունակ» մտահոգված է Չինաստանի և Իրանի միջև գործընկերային հարաբերություններով



ԱՄՆ-ն մտահոգված է Չինաստանի և Իրանի միջև գործընկերային հարաբերություններով։ Այս մասին նախօրեին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը։ Նրա հարցազրույցը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական էջում։


Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում «Չինաստանի և Իրանի միջև ձևավորվող գործընկերությանը», Բայդենը չի թաքցրել իր մտահոգությունը։
«Տարիներ շարունակ անհանգստանում եմ այդ կապակցությամբ»,- խոստովանել է նա։

Հիշեցնենք, որ օրերս Իրանը և Չինաստանը 25 տարով «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագիրը ստորագրել են այցով Թեհրանում գտնվող Չինաստանի արտգործնախարար Վան Ին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Համաձայնագիրը ենթադրում է տնտեսական և մշակութային ոլորտներում փոխգործակցություն։