ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Արմավիրում Nissan Teana-ն բախվել է ծառերի, կոտրել դրանք և կողաշրջվել. 2 վիրավորներից մեկի ականջը կտրվել է․ Shamshyan.com

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Արմավիրում Nissan Teana-ն բախվել է ծառերի, կոտրել դրանք և կողաշրջվել. 2 վիրավորներից մեկի ականջը կտրվել է․ Shamshyan.com


Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Վաչագան Աղաջանյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com։

Վթարի հետևանքով Վ. Աղաջանյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Կարեն Վարպետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց տեղափոխվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկի ականջը կտրվել է։