ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Չինաստանում կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 միլիոն պատվաստում է կատարվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Չինաստանում կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 միլիոն պատվաստում է կատարվել



Չինաստանի կառավարությունը կազմակերպել Է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում երկրի 106,6 միլիոն բնակչի համար: Մարտի 29-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենիայի և առողջապահության հարցերի պետական կումիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարտի 28-ի ժամը 24:00-ի (Երևանի ժամանակով 20:00-ի) դրությամբ երկրի բոլոր տարածաշրջաններում կատարվել Է 106,6 միլիոն պատվաստոում կորոնավիրուսի դեմ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Չինաստանում բնակչության գերակա խմբերի համար պատվաստումը սկսվել Է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին: Փետրվարի վերջի դրությամբ՝ ՉԺՀ-ի իշխանությունները պատվաստանյութը բաշխել Էին երկրի 54,52 միլիոն բնակիչների շրջանում:

Ավելի վաղ ՉԺՀ-ի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել Է, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են մինչև ընթացիկ տարվա հունիս կորոնավիրուսի դեմ պատվաստել երկրի բնակչության շուրջ 40 տոկոսին (Չինաստանի բնակչության թիվը շուրջ 1,4 միլիարդ Է):