ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Պատերազմն ապացուցեց՝ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց աշխատանքը. Արա Այվազյան (տեսանյութ)

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Պատերազմն ապացուցեց՝ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց աշխատանքը. Արա Այվազյան (տեսանյութ)



Ղարաբաղյան պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Պատերազմը ցույց տվեց, որ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց գործունեությունը: Նրանք կոչված էին և կոչված են ոչ միայն բարենպաստ մթնոլորտ ստեղծել բանակցությունների միջոցով հարցի կարգավորման համար, նրանք նաև պետք է բացառեին ռազմական լուծումները, իսկ սեպտեմբերի 27-ը ապացուցեց՝ իրենք ձախողել են իրենց այդ մանդատի ուղղությունը»,- ասաց Արա Այվազյանը:

Արտաքին գործերի նախարարի խոսքով Հայաստանը շահագրգիռ կողմ է հանդիսանում, որպեսզի բանակցություններն սկսվեն Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Հայաստանին պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկա իրավիճակը, այլ նաև կղեկավարի գործընթացը»,- նշեց ԱԳՆ նախարարը: