ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Անվտանգության խորհուրդն իր քարտուղարով դարձել է ՀՀ-ում Թուրքիայի դեսպանատուն, իսկ Արմեն Գրիգորյանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է․ Գեղամ Մանուկյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Անվտանգության խորհուրդն իր քարտուղարով դարձել է ՀՀ-ում Թուրքիայի դեսպանատուն, իսկ Արմեն Գրիգորյանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է․ Գեղամ Մանուկյան


Անվտանգության խորհուրդն իր քարտուղարով դարձել է ՀՀ-ում Թուրքիայի դեսպանատուն, իսկ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է։ Այս մասին ՀՅԴ-ականների՝ Անվտանգության խորհրդի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։


Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային ՀԸ եթերում 3 անգամ խուսափել է պատասխանել հարցին՝ Թուրքիան ՀՀ թշնամի՞ն է, թե՞ ոչ՝ նշելով, թե պետք է մոտեցումներում որոշակի շտկումներ անել։
«Մարդ և կառույց, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել են գործիք՝ հայ ժողովրդի հիշողությունը, պայքարը, 1,5 միլիոն նահատակներին ուրանալու և Էրդողանի ու Թուրքիայի գիրկն ընկնելու համար։ Այդ մարդիկ իրավունք չունեն զբաղեցնել որևէ պետական պաշտոն, նրանք պետք է դուրս նետվեն պետական համակարգից, քանի Արցախյան պատերազմում տանուլ տալուց հետո հստակ քայլերով ՀՀ-ին նետում են Թուրքիայի գիրկը։ Ալիևը քիչ էր, հիմա արդեն Էրդողանն է»,-հայտարարեց Մանուկյանը։
Ըստ նրա՝ նոր չէ, որ գործող իշխանության կողմից վարվում է այս քաղաքականությունը։ «Դեռ երկու տարի առաջ ջահերով երթից հետո «նիկոլականներից» մեկն սպառնացել էր, որ քրեական գործ պետք է հարուցել Թուրքիայի դրոշը վառողների դեմ։ Արդեն երկու տարուց ավել է՝ այդ իշխանություններն իրենց քաղաքականությամբ, ամենօրյա գործունեությամբ մոռացության են տալիս հայության հիշողությունը, ինչն անհնար է լինելու»,-ասաց նա։
Գեղամյանի խոսքով՝ պետական աշխատանքը, աշխատավարձը համայնքներում, Անվտանգության խորհրդում մարդկանց ստիպում են ուրանալ իրենց նախնիների հիշատակը։
«Դա անհնար է լինելու, հայ ժողովուրդը թույլ չի տալու, որ ՀՀ-ն դառնա Թուրքիայի վիլայեթներից մեկը։ Մի քանի օր առաջ հողատուն մարզերում սկսեց իր քարոզարշավը, և բոլոր վայրերում կրկնում է «թշնամու թշնամի» մոլագար արտահայտությունը, որի նպատակը մեկն է՝ ապրիլի 24-ի նախօրյակին վիժեցնել աշխարհասփյուռ հայության, քաղաքական կառույցների պահանջը, վիժեցնել հայ դատի համար պայքարը․ վիժեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը։ Հիմա շատ ավելի վտանգավոր մի եզրագծի ենք հասել, որ գլխավոր հողատուն փորձում է իբր կոմունիկացիաներ բացելով ու դրանով հայության օգուտների մասին խոսելով՝ ժողովրդի գլխից հանել նրա հիշողությունը»,-ասաց Մանուկյանը։
Վերջինիս կարծիքով՝ իշխանությունները 3 տարիների ընթացքում իրականացնում են հետևյալը՝ ՀՀ-ն զենքերը վայր է դնում Թուրքիայի դեմ քաղաքական պայքարում, իր իրավունքների, հիշողության համար պայքարում և գլուխը խոնարհում է Թուրքիայի առջև։
«Ցանկացած նման փորձ ձախողվել է և կձախողվի։ ՀՀ-ում չի կարող լինել թրքահաճո, Թուրքիային ծառայող իշխանություն, որը հիմա կա։ Թույլ չենք տալու, որ ՀՀ-ում գործեն թուրքական գործակալները։ Դավաճանները ծառայում են թուրքին, Ալիևին և այդ ծառայության համար զոհաբերեցին մեր հազարավոր զավակներին, մեր ժողովրդի լավագույն որդիներին»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։