ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ իրենց հաջողվել է կարգավորել Սուեզի ջրանցքում խցանված նավի հետ կապված ճգնաժամը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ իրենց հաջողվել է կարգավորել Սուեզի ջրանցքում խցանված նավի հետ կապված ճգնաժամը



Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին երկուշաբթի հայտարարել է, որ իրենց հաջողվել է հանգուցալուծել Սուեզի ջրանցքում խցանված Ever Green բեռնատար նավի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Եգիպտոսցիների ձեռքերով իրավիճակը վերադարձել է իր բնականոն հունին, և ողջ աշխարհում մարդիկ կարող են վստահ լինել, որ իրենց ապրանքները տեղափոխվում են այս նավիգացիոն զարկերակով»,-  ասել է երկրի նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 400 մետր երկարությամբ Ever Given բեռնարկղանավը հաջողվել է մասամբ տեղաշարժել ծանծաղուտից, ինչինչին նպատսել են լիալուսինն ու մակընթացությունը:

Նավը, որը պատկանում է ճապոնական Shohei Kisen ընկերությանը և նավարկում է Պանամայի դրոշի ներքո, երեքշաբթի օրը ուժեղ քամու և ավազամրրիկի պատճառով փոխել է ընթացքի ուղղությունն ու քթամասով բախվել հակառակ ափին՝ արգելափակելով Սուեզի ջրանցքի միակողմանի գոտին: Քարշակների օգնությամբ այն դուրս բերելու փորձերն անհաջող էին: Օգտագործվել է հատուկ տեխնիկա, որի օգնությամբ նավի առաջնամասի տակից հանվել է ավելի քան 17 000 տոննա ավազ: