ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Իրավիճակի ներկայիս սրումը Դոնբասում հղի է չափազանց վտանգավոր ուժային սցենարով». Պեսկով

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Իրավիճակի ներկայիս սրումը Դոնբասում հղի է չափազանց վտանգավոր ուժային սցենարով». Պեսկով


Սադրանքներն ուկրաինացի ուժայինների կողմից և իրավիճակի ներկայիս սրումը Դոնբասում հղի են «չափազանց վտանգավոր ուժային սցենարով»: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, էսկալացիայի վտանգի մասին նախազգուշացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ լարվածության աճն Ուկրաինայի հարավարևելյան շրջանում Մոսկվայի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում:

Պեսկովը մարտի 11-ին տեղեկացրել էր, որ Կրեմլում տվյալներ են ստանում Դոնբասում շփման գծում լարվածության աճի մասին:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները մեղադրել էին միմյանց Դոնբասում հրադադարը խախտելու համար: