ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ռուսաստանում ավելի քան 12 000 զինծառայողի մասնակցությամբ խոշոր զորավարժություններ են սկսվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ռուսաստանում ավելի քան 12 000 զինծառայողի մասնակցությամբ խոշոր զորավարժություններ են սկսվել


Ավելի քան 12 000 զինծառայողներ են ներգրավվել զորավարժություններին, որոնցում կմշակվի զորքերի խմբավորումների կիրառումը Ռուսաստանի արևելքում անվտանգության ապահովման համար: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի հայտնել են ՌԴ Արևելյան ռազմական շրջանից:

Հաղորդվում է, որ ուսումնավարժանքներն անցկացվում են ռազմաօդային ուժերի զորքերի հրամանատար Գենադի Ժիդկոյի ղեկավարության ներքո:

«Ընդհանուր բանակային զորավիավորումները, որոնք տեղակայված են Անդրբայկալյան և Մերձամուրյան շրջաններում, գործնական վարժությունների ժամանակ կցուցադրեն իրենց գիտելիքներն ու ունակությունները Ռուսաստանի արևելքում ռազմական անվտանգության ապահովման հարցում»,- տեղեկացրել են ռազմական շրջանից:

Նշվում է, որ մի քանի զորավարժարաններում նախատեսված է զորամիավորումների պաշտպանական և հարձակողական գործողությունների մի շարք գործնական մշակումներ իրականացնել:   

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 12 000 մարդ, մինչև 3000 միավոր սպառազինում և տեխնիկա, մոտ 60 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև տասնյակից ավել անօդաչուներ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև ընթացիկ շաբաթվա վերջը: