ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Թրոմբների առաջացման վտանգի պատճառով Գերմանիայում AstraZeneca-ով այսուհետ կպատվաստեն միայն 60-ից բարձր քաղաքացիներին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Թրոմբների առաջացման վտանգի պատճառով Գերմանիայում AstraZeneca-ով այսուհետ կպատվաստեն միայն 60-ից բարձր քաղաքացիներին



Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել այսօրվանից AstraZeneca հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստումը թույլատրել միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիների դեպքում:

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ երկրի կառավարության և  առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո:

Նշվում է, որ գերմանական կարգավորիչը համապատասխան առաջարկությամբ հանդես է եկել նախորդ օրը:

«Մենք չենք կարող անտեսել այս առաջարկությունը: Մենք որոշում ենք կայացրել հետևել դրան»,- ասել է Մերկելը:

Նշենք, որ կանցլերի հայտարարությունն արվել է մինչև 60 տարեկան տարիքային խմբում այս դեղամիջոցով պատվաստված մարդկանց շրջանում թրոմբների առաջացման նոր դեպքերի հայտնաբերման ֆոնին:

Ինչպես հաղորդվում է, գերմանական կարգավորիչը նախօրեին արձանագրել էր 9 մահ՝ AstraZeneca-ով պատվաստումից հետո: