ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Դժոխքի մեջ ենք ապրում, ում դիմել ենք, բոլոր ղեկավարների ուղեղում դարման է․ հոկտեմբերի 10-ից որդուցս տեղեկություն չունենք․ անհետ կորած զինծառայողի ծնող

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Դժոխքի մեջ ենք ապրում, ում դիմել ենք, բոլոր ղեկավարների ուղեղում դարման է․ հոկտեմբերի 10-ից որդուցս տեղեկություն չունենք․ անհետ կորած զինծառայողի ծնող


Ես էլ չգիտեմ՝ ումից ինչ սպասելիք ունենամ։ Վեց ամիս ոչ մեկն իմ սպասելիքը չի արդարացրել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Դավիթ Ասոյանի մայրը։

«Ես բանակին տղա եմ տվել, բանակը տարել, կորցրել է երեխայիս։ Մի երեխայի դին տվել են, հուղարկավորել ենք, մյուսինը չենք գտնում։ Հոկտեմբերի 10-ից այս կողմ չեմ խոսել որդուս հետ, հոկտեմբերի 20-ին իրեն մեդալով պարգևատրել են, իմացել ենք՝ ինքն է»,-նշեց անհետ կորած զինծառայողի մայրը՝ նշելով՝ թե տեղյակ չեն՝ որդուն ուր են տարել, ինչ է կատարվել։

«Դժոխքի մեջ ենք ապրում, ում դիմել ենք, բոլոր ղեկավարների ուղեղում դարման է, ինչո՞վ են զբաղված, մենակ աթոռին կպնելով չէ։ Ով կարող է այս հարցին լուծում տալ, թող գա դառնա ղեկավար, ով չի կարող, թող գնա»,-նշեց նա։