ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մեծ Բրիտանիայում 3 աշակերտ հոսպիտալացվել է դասընկերոջ հյուրասիրած մարիխուանայով թխվածքաբլիթներն ուտելուց հետո

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մեծ Բրիտանիայում 3 աշակերտ հոսպիտալացվել է դասընկերոջ հյուրասիրած մարիխուանայով թխվածքաբլիթներն ուտելուց հետո


Մեծ Բրիտանիայի Լեսթեր քաղաքում երեք դպրոցական տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ դասընկերուհին տանը մարիխուանա պարունակող թխվածքաբլիթներ է հյուրասիրել նրանց, հայտնում է Leicester Mercury ամսագիրը:

Մարտի 25-ին ավագ դպրոցի մի աշակերտ տանը պատրաստված թխվածքաբլիթներ է բերել դպրոց և ընդմիջման ընթացքում իր դասընկերներին հյուրասիրել։ Թխվածքաբլիթը կերած դպրոցականներին տեղափոխել են հիվանդանոց։ Աշակերտներից մեկի ծնողի խոսքով` թխվածքաբլիթներն ուտելուց հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ինչը շարունակվել է մի քանի օր:

«Երեխան գաղափար չի ունեցել, որ թխվածքաբլիթը մարիխուանա է պարունակում և հայտնվել է շտապօգնության բաժանմունքում: Հիվանդանոցում մենք հանդիպել ենք ևս երկու երեխայի ծնողների, որոնք նույնպես բողոքել են իրենց երեխաների առողջական վիճակի վատթարացումից», - ասել է աշակերտներից մեկի ծնողը:

Այս պահին բլիթների օգտագործումից տուժած երեք աշակերտն ամբողջովին վերականգնվել են: Դպրոցի պատասխանատուներն ու ոստիկանությունը ստուգում են դեպքի մանրամասները: