ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Պատերազմի ժամանակ զինվորներին տարել են հանձնած տարածքներ, որտեղ ԱԹՍ-ները խոցում էին նրանց. Թագուհի Թովմասյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Պատերազմի ժամանակ զինվորներին տարել են հանձնած տարածքներ, որտեղ ԱԹՍ-ները խոցում էին նրանց. Թագուհի Թովմասյան


Ըստ գործող իշխանության՝ պատերազմի ընթացքում ապահով վայր է եղել Հադրութը, որը նրանք հանձնել էին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով անհայտ կորած զինծառայողների և զոհվածների, ծնողների մասին, որոնք այսօր գնացել էին Ազգային ժողով և ներկայացրել քրգործերի քննության հետ կապված իրենց դժգոհությունները:

«Այսօր մենք համատարած տեսնում ենք 76 զինվոր է զոհվել, եթե Հադրութը մենք հանձնել ենք, ապա 2 օր հետո այդ երեխաներին ո՞ւր են տարել, ինչո՞ւ են տարել Հադրութ և խաբել, ասել են՝ տանում ենք ապահով վայր, ըստ իրենց՝ այդ ապահով վայրը թշնամուն հանձնած Հադրո՞ւթն է»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորի հավաստմամբ՝ այս պատերազմում չեն եղել մարդիկ, ովքեր ունեցել են գոնե տարրական ռազմագիտության գիտելիքներ:

«Զինվորներին տարել են մի վայր, որտեղից ԱԹՍ-ն խոցել է, կարող էին պաշտպանված վայր տանել, տարրական ռազմագիտության տիրապետող մարդը հասկանում է՝ եթե անընդհատ ունենք օդից եկող վտանգ, ապա մենք պետք է առնվազն 7-8 մետր իրարից հեռու կանգնենք, որ թիրախավորելը անհնար լինի և մի հոգու համար ԱԹՍ չեն ուղարկելու»,- նշեց պատգամավորը:
Թագուհի Թովմասյանը նաև հավելեց՝ տարերային իրավիճակ էր պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում այդ իրավիճակը շարունակվում է:

«Անկազմակերպվածությունն արձանագրվել է պատերազմի օրերին՝ տարերային հավաք կազմակերպվեց, հետո կանգնեցվեց, մարդկանց տարան առաջնագիծ, որոնք կյանքում զենք չէին բռնել, այս տարերային վիճակը շարունակվում է հետպատերազմյան ժամանակաշրջանում ևս»,- նշեց Թագուհի Թովմասյանը: