ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Սանիթեք»-ի հայցը թե՛ բյուջետային, թե՛ իմիջային լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար. Լիլիա Ամիրխանյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Սանիթեք»-ի հայցը թե՛ բյուջետային, թե՛ իմիջային լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար. Լիլիա Ամիրխանյան



  «Սանիթեք» ընկերության հայցը Միջազգային արբիտրաժային դատարան, բավարարվելու դեպքում, թե՛ բյուջետային, թե՛ իմիջային լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

««Սանիթեք» ընկերության հայցը Միջազգային արբիտրաժային դատարան լուրջ հարված է Հայաստանի համար: Սկսած նրանից, որ բավարարվելու դեպքում այն բյուջետային բեռ է դառնալու, վերջացրած ներդրումային գրավչությանն առնչվող իմիջային խնդիրներով, որոնց վերականգնումը տարիների աշխատանք է պահանջելու, եթե, իհարկե, այդ աշխատանքը տարվի»,- ասել է նա:

Տնտեսագետն ընդգծել է՝ մի անգամ չէ, որ գործող իշխանությունը չհաշվարկված գործողություններ է իրականացնում օտարերկրյա կապիտալով ընկերությունների նկատմամբ:

«Անկախ հարցի բովանդակությունից և կողմերի փաստարկներից՝ իշխանությունը պարտավորություն ունի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որի հետևանքները չլինեն արբիտրաժային դատարանները: Պետք էր իրականացնել բանակցված քաղաքականություն, հատկապես, որ դիմացի կողմն արել էր նման առաջարկ»,- ասել է Լիլիա Ամիրխանյանը:

««Լիդիան Արմենիա»-ն ևս հայտարարել է, որ իրենց խնդիրների չլուծվելու դեպքում դիմելու են արբիտրաժային դատարան: Այդ պարագայում ունենալու ենք ավելի մեծ գումարի խնդիր՝ մոտավորապես 101 մլն ԱՄՆ դոլարի»,- ասել է փորձագետը:

Լիլիա Ամիրխանյանը նաև մտավախություն է հայտնել, որ նոր ներդրումներ ներգրավելու խոստումները կատարելու մղումով կառավարությունը կարող է նոր ներդրողներին չարդարացված շահեկան պայմաններ առաջարկել:

«Այդ շատ շահեկան պայմանները կարող են առաջացնել ընդհուպ մինչև անվտանգային խնդիրներ: Բացի այդ, նման միջավայրում ներդրում կատարելու համար պետք է ներդրողը շատ շահագրգռված լինի: Այսինքն, այս պարագայում ևս կունենանք ոչ միանշանակ տնտեսական բնույթի խնդիրներ»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: