ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ինչպես մեղմել կոկորդի ցավը․ չորս արդյունավետ բնական միջոց

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ինչպես մեղմել կոկորդի ցավը․ չորս արդյունավետ բնական միջոց



Կոկորդի ցավը շնչառական համակարգի հիվանդություններին բնորոշ ամենատարածված ախտանշաններից մեկն է, սակայն այն կարող է հանդես գալ նաև որպես առանձին խնդիր: Նման ցավը բավական տհաճ է և խիստ բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա՝ թույլ չտալով ինչպես հարկն է կատարել անհրաժեշտ գործերը, ուստի զարմանալի չէ, որ առաջին իսկ տհաճ զգացողության դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանից:

Կոկորդի ցավի դեմ պայքարում, որպես կանոն, կիրառվում են տարատեսակ դեղամիջոցներ, բուժիչ օշարակներ կամ սառնաշաքարներ, որոնք սակայն ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում, քանի որ պարունակում են վնասակար քիմիական տարրեր, սակայն, բարեբախտաբար, նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ, որոնք  ոչ միայն ավելի արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի են ու անվնաս։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս պարզ, արդյունավետ ու փորձված ժողովրդական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել կոկորդի ցավն ու կազատեն տհաճ զգացողություններից։
  • 2։1 հարաբերակցությամբ խառնել լորենու ծաղիկներն ու եղեսպակը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 20 րոպե։Ստացված թուրմը հարկավոր է քամել և օգտագործել օրական մի քանի անգամ կոկորդի ողողումներ անելու համար:
  • 1 ճաշի գդալ վաղենակի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև թուրմը քամել և օգտագործել կոկորդի ողողումների համար:
  • 2։3 հարաբերակցությամբ խառնել լորենու ծաղիկներն ու երիցուկի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 20 րոպե։Ստացված թուրմը հարկավոր է քամել և օգտագործել կոկորդի ողողումներ անելու համար:
  • Մի բաժակ եռացրած գոլ ջրին ավելացնել մեկական թեյի գդալ սոդա ու կերակրի աղ և 1 ձվի սպիտակուց, լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև օգտագործել կոկորդի ողողումներ անելու համար:
Այս բնական միջոցները շատ պարզ են ու արդյունավետ և օգնում են շատ արագ ազատվել կոկորդի ցավից ու տհաճ զգացողություններից, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում նման ցավը կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով, ուստի նման միջոցները կարելի է կիրառել բացառապես մասնագետի հետ խորհրդակցելուց ու անհրաժեշտ բուժզննումն անցնելուց հետո։ Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել կոկորդի ցավի հիմնական պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: