ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Այս երկրում մանկավարժներին վերաբերվում են ստոր, հանցագործ կաշառակերների նման, մեզ հանցագործի տեղ են դրել. թիվ 133 մանկապարտեզի դաստիարակ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Այս երկրում մանկավարժներին վերաբերվում են ստոր, հանցագործ կաշառակերների նման, մեզ հանցագործի տեղ են դրել. թիվ 133 մանկապարտեզի դաստիարակ



Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, տեսնելով, որ ոչնչից չի կարող կառչել, հիմա էլ ասում է՝ այդ մանկապարտեզում աշխատում է տնօրեն Ժաննա Մանուկյանի բարեկամը, ես 12 տարի, որպես դաստիարակ աշխատել եմ, հիմա Ժաննա Մանուկյանը դեկտեմբեր ամսից է տնօրեն, ի՞նչ է, ինձ նա աշխատանքից պետք է ազատե՞ր, նա 10 տարի է աշխատում, ես՝ 12. Քաղաքապետարանի դիմաց թիվ 133 մանկապարտեզի աշխատակազմի կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց դաստիարակ Աննա Մանուկյանն, անդրադառնալով մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու հանգամանքներին:

«Մանկապարտեզ հաճախող մեկ երեխան հաշվետարի երեխան է, քանի որ 2018 թվականի ծնվածների կրտսեր խումբ չունենք,  նրան թույլ չեն տվել գրանցվել, սակայն նա գալիս է մանկապարտեզ և մնում է իր մայրիկի մոտ: Այդ պահին լաց է եղել և բարձրացել է խումբ: Նա սննդից չի օգտվում, երեխաների հետ շփում չունի»,- պազաբանեց նա:
Լրագրողի հարցին, թե պարբերաբա՞ր է հաշվետարը երեխային իր հետ տանում աշխատավայր, դաստիարակը նշեց, որ միայն չորեքշաբթի օրերին է երեխան գտնվում մանկապարտեզում:
«Ես ազատվելու եմ աշխատանքից, ոչ թե իմ քրոջն են ազատում այդ պատճառով, այլ նրա համար, որ այս երկրում մանկավարժներին վերաբերում են ստոր, հանցագործ կաշառակերների նման: Պետական մակարդակով մեզ հանցագործի տեղ են դրել, իմ քրոջ վրա քրեական  գործ են ուզում հարուցել, ինչի՞ համար:  Նա հարցրել է՝ ինչի՞ համար եք հրավիրում ոստիկանության բաժին,  ասել են՝ կգաք, կպարզենք, ժաննա Մանուկյանն էլ  ասել է՝ ես չեմ ներկայանա, քանի որ ծանուցում չեք ուղարկել»,- նշեց դաստիարակը: