ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ինձ չեն նվաստացրել, ավելի շուտ ագրեսիայի եմ բախվել»․ Բորելն անդրադարձել է Մոսկվա կատարած այցին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ինձ չեն նվաստացրել, ավելի շուտ ագրեսիայի եմ բախվել»․ Բորելն անդրադարձել է Մոսկվա կատարած այցին



Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, անդրադառնալով անօրինական գործողությունների մասնակից երեք եվրոպացի դիվանագետի Ռուսաստանից վտարելու մասին ՌԴ իշխանությունների որոշմանը, մեղադրել է Մոսկվային ագրեսիայի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։

Բորելն այցով Մոսկվա էր մեկնել փետրվարի 4-6-ը, որի ընթացքում հանդիպումներ էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների ու ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ: Բրյուսել վերադառնալուց հետո Բորելը հակասական տպավորություններ է հայտնել Մոսկվա կատարած այցի վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բորելի խոսքերը չեն համապատասխանում բանակցություններից անմիջապես հետո Մոսկվայում նրա արած մեկնաբանություններին:

Բորելի այցը Մոսկվա համընկել է ՌԴ իշխանությունների կողմից Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների երեք ծառայողի վտարման որոշման հետ, քանի որ նրանք մասնակցել էին Մոսկվայում կայացած չհամաձայնեցված գործողություններին։ Դիվանագետները հայտարարվել էին անցանկալի անձիք։

Ըստ Բորելի, Մոսկվա կատարած ուղևորության հիմնական նպատակը եղել է ԵՄ-ի նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքի հստակեցումը, սակայն ինքն այնտեղ «ագրեսիայի է բախվել»:

«Ինձ չեն նվաստացրել, ավելի շուտ ագրեսիայի եմ բախվել։ Երբ որևէ մեկին հրավիրում են և, օգտվելով նրա այցից, հայտարարում են դիվանագետների արտաքսման մասին, դա ոչ թե նվաստացում է, այլ ագրեսիա։ Նման քայլեր չեն արվում երկրների միջև, որոնք ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել»,-ասել է Բորելը France24-ի լրագրողի հետ զրույցում։