ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ձեր ուզած օրը ձեր ուզած օրենսգրքով ընտրություն անենք, էլ ի՞նչ եք ուզում, էլ ի՞նչ անենք, որ լավ լինի ձեզ համար. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ձեր ուզած օրը ձեր ուզած օրենսգրքով ընտրություն անենք, էլ ի՞նչ եք ուզում, էլ ի՞նչ անենք, որ լավ լինի ձեզ համար. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին



Այսօր Ազգային ժողովը, մինչ արտահերթ նիստի օրակարգին անցնելը, մեկ րոպե լռությամբ հարգեց Կոմանդոսի՝ Արկադի տեր-Թադևոսյանի հիշատակը: Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նա նշեց, որ փոփոխությունների այս հրատապությունը պայմանավորված է նրանով, որ մի քանի օրից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամներ լինելու դասընթացների և լիցենզավորման գործընթացը, և այս փոփոխությունները կարևոր են, որ մինչ այդ դասընթացների սկսվելը դրանք տեղի ունենան:
«Ռեյտինգային համակարգը ներդրման օրվանից մշտապես եղել է քննադատության առարկա, և այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի»,-ասաց նա և նշեց, որ ընտրությունների նպատակն է հաղթահարել առկա քաղաքական ճգնաժամը, և ընտրությունները ժողովրդավարական միակ հնարավոր տարբերակն է դա հաղթահարելու համար, և այդ գործընթացը պետք է այնպես կազմակերպել, որ ընդունելի լինի հանրության համար:

Վահագն Հովակիմյանը կարևորեց նաև ընտրական գործընթացները կարանտինին համահունչ իրականացնելը։  «Բոլոր այն առարկությունները, որոնք որ հնարավոր է ընդդիմադիր գործընկերները կունենան, պատրաստ ենք քննարկել և իրացնել»,-ասաց նա և հիշեցրեց 2018 թվականին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քաղաքական ուժերի դիրքորոշումները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով Վահագն Հովակիմյանի ելույթին, ասաց, որ ԼՀԿ-ի որևէ նախընտրական ծրագրում որևէ թվական չկա գրված, որ նման օրենսգիրք պետք է ընդունվի, և որքան տեղյակ է, մյուս ընդդիմադիր ուժն էլ չունի նման դրույթ: «Այդ որտեղից եք այդ բաները ամբիոնից խոսում: 2018 թվականին հեղափոխությունը նոր էր եղել, և Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հրատապ էին, և մենք կողմ ենք քվեարկել»,-ասաց նա և նշեց, որ իրենք առաջարկել են բաց համամասնական տարբերակը:
«Դուք Վենետիկի հանձնաժողով եք ներկայացրել մեկ այլ նախագիծ և խորհրդարան եք բերել այլ նախագիծ, ո՞ւմ եք ուզում մոլորեցնել, խաբել, մտածում եք այնտեղ մարդիկ չե՞ն տեսել»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Վահագն Հովակիմյանն արձագանքեց, որ նախընտրական քարոզարշավի տեսագրությունները, որ նայեն,  կտեսնեն: «Ինչ որ քվեարկել եք, այն էլ պաշտպանել եք: Այստեղ չկա նորություն, որը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, պարզապես մեծ փաթեթի որոշ կարգավորումներ առաջարկվում է ավելի շուտ ընդունել»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը շարունակեց պնդել, որ Վենետիկ հանձնաժողով ուղարկվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ և իրենց առաջարկած բաց համամասնականի նախագիծը չեն ուղարկել: «Որքանով է խաղի կանոնները խաղի ընթացքում փոխելը ժողովրդավար և որքանով է հարգվում քաղաքական ուժերի կոնսեսուսը: Ձեր ուզած օրը ընտրություն անենք, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն անենք, էլ ի՞նչ եք ուզում, էլ ի՞նչ անենք, որ լավ լինի ձեզ համար»,-ասաց նա:
Վահագն Հովակիմյանը շեշտեց, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ գոյություն չունի, գոյություն ունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ: «Խաղի կանոններ չի փոխվում, հարգելի պարոն Մարուքյան  ջան, այլ ընդամենը ընտրակարգը պարզեցվում է: Իսկ ձեր բաց համամասնական տարբերակը էլի տարբերակ է, և կարող է հաջորդ ընտրությունների ժամանակ ես պաշտպանեմ դա,  բայց այդ համակարգով հիմա ընտրություն կազմակերպելն անիրատեսական է»,-ասաց նա և նկատեց, որ 2018 թվական օրենսգրքի փոփոխությունն առաջարկվել է  48 օր առաջ, իսկ այս ընտրություններից 80 օր առաջ է առաջարկվում: