ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Հատուկ միջոցներ չձեռնարկելու դեպքում երկրում կարող են «արյան գետեր» հոսել»․ Մյանմարում ՄԱԿ-ի հատուկ բանագնացը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Հատուկ միջոցներ չձեռնարկելու դեպքում երկրում կարող են «արյան գետեր» հոսել»․ Մյանմարում ՄԱԿ-ի հատուկ բանագնացը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին



Մյանմարի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քրիստին Շրաներ Բուրգեները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է Հարավարևելյան Ասիայում գտնվող երկրում սրվող ճգնաժամի ֆոնին միջոցներ ձեռնարկել` նախազգուշացնելով քաղաքացիական պատերազմի ռիսկի և հնարավոր «արյան գետերի» մասին, հայտնում է արաբական Al Jazeera լրատվականը։

Բուրգեները 15 հոգանոց խորհրդի փակ նիստում ասել է, որ փետրվարի 1-ին իշխանությունը զավթած գեներալներն ի վիճակի չեն կառավարել երկիրը, և զգուշացրել, որ տեղում իրավիճակը միայն վատթարանալու է։

«Խորհուրդը պետք է քննարկի «պոտենցիալ նշանակալի գործողություն» իրադարձությունների ընթացքը փոխելու համար, քանի որ շուտով կարող են «արյան գետեր» հոսել», - շեշտել է Բուրգեներ:

Այն բանից հետո, երբ փետրվարի 1-ին զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության»  կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների և վերցրել են իշխանությունը, սկիզբ են առել բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում առնվազն 536 խաղաղ բնակիչ է սպանվել։ Այս մասին տեղեկացրել է Քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիան, որը ձերբակալություններն ու մահվան դեպքերը հետաքննող փաստաբանական խումբ է: Շաբաթ օրվա ընթացքում զոհվել է մոտ 141 մարդ։

Նիստից հետո ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Բարբարա Ոուդուորդն ասել է, որ զինվորականների կողմից այս բռնի գործողությունները միանգամայն անընդունելի են և հավելել, որ Անվտանգության խորհուրդը պետք է իր դերն ունենա այդ հարցում։

«Մենք պետք է լրացուցիչ ճնշում գործադրենք Մյանմարում բռնությունը դադարեցնելու և ժողովրդի կամքը հարգելու համար, հատկապես պետության հարևաններ երկրները: Եվ ժամանակն է, որ ռազմական և տնտեսական գործընկերները, ներառյալ նրանք, ովքեր դյուրացնում են գեներալների գործողությունները, վերանայեն իրենց հարաբերությունները», - ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լինդա Թոմաս Գրինֆիլդը:

Խորհուրդը մինչ այժմ հանդես է եկել բացառապես անհանգստություն արտահայտող և դատապարտող երկու հայտարարությամբ։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան, իր հերթին, հայտնել է, որ խորապես մտահոգված է զոհերի աճող թվով և նշել, որ Մյանմարի Կարմիր խաչի առաջին բուժօգնության աշխատակիցները և առաջին օգնություն ցուցաբերող բուժաշխատողները նույնպես «անօրինական կերպով ձերբակալվել, ահաբեկվել կամ վիրավորվել են», ինչպես նաև վնասել է Կարմիր խաչի գույքը և շտապօգնության մեքենաները:

«Առողջապահական ոլորտի աշխատողները երբեք չպետք է թիրախ լինեն: Նրանց պետք է կարիքավոր մարդկանց անսահմանափակ մարդասիրական օգնություն տրամադրելու հասանելիություն տրվի», - ասել է Կարմիր խաչի Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տնօրեն Ալեքսանդր Մեթյուն:

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ժանգ Ջուն էլ հավելել է, որ Չինաստանն աշխատում է Մյանմարում գործող «բոլոր կողմերի» հետ` լարվածությունը թուլացնելու նպատակով՝ բացառելով պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության»  կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: ԱՄՆ-ն և Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ են կիրառել Մյանմարի զինված ուժերի կողմից վերահսկվող կոնգլոմերատների նկատմամբ։