ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Չեմ կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը, չեմ կարող զանգել արտադրողին և ասել՝ գին իջեցրեք․ օրենքով մեր գործառույթը վարույթ հարուցելն է, եթե կա չարաշահում. Գեղամ Գևորգյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Չեմ կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը, չեմ կարող զանգել արտադրողին և ասել՝ գին իջեցրեք․ օրենքով մեր գործառույթը վարույթ հարուցելն է, եթե կա չարաշահում. Գեղամ Գևորգյան



Ձվի գնի բարձրացումը կարող է դիտարկվել արհեստական դեֆիցիտի ստեղծման փորձ, պայմանավորվածության արդյունք կամ գերիշխող սուբյեկտների կողմից գնի բարձրացում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Հարցին, թե Զատկից հետո ձվի գինը կիջնի՞, Գևորգյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ, որովհետև մենք որևէ ձև չենք կարող ինտերվենցիա ունենալ, ես չեմ կարող զանգել ձու արտադրողին և ասել՝ գին իջեցրեք կամ գին բարձրացրեք, մեր գործառույթն օրենքով սահմանված հետևյալն է, որ եթե կա չարաշահում, ապա վարույթ հարուցել, վարույթը իրականացնել վարչարարության սկզբունքներով, պահպանելով համաչափության սկզբունքը և վերջիններիս իրավունքները ևս պետք է պաշտպանվեն»:

Հարցին, թե անբարեխիղճ տնտեսվարողներին ի՞նչ է սպասվում, չի՞ բացառվում, որ օգտվելով առիթից, որ առջևում Զատիկ է և մեծ պահանաջարկ կա, գնի արհեստական բարձրացում են ստեղծել, Գևորգյանը պատասխանեց. «Այո, անցյալ տարի մենք դեմպինգի վարքագիծ ունեցել ենք, ինչի արդյունքում 103 և 104 մլն դրամ տուգանք նշանակվեց, եթե մեր վարկածներից որևիցե մեկը հաստատվեց, ապա մենք պատասխանատվության կենթարկենք, անցած անգամ 7 հոգու վրա էր իրականացվել»:

Հարցին, թե տեղեկություն կա, որ որոշ սուպերմարկետների ցանցերից մեկում ձուն արժե 207 դրամ, Գևորգյանը պատասխանեց, որ եթե խոսքը էկո կամ Ստեփանավան ֆերմայի կամ որևէ այլ բրենդի ձվի մասին է, ապա հնարավոր է, որ գինը բարձր լինի, քանի որ այդ ընկերությունների ձվերը 5 ամիս առաջ էլ են նույն գինն ունեցել, սակայն ՀՀ-ում լայն սպառման առարկա է արկղով, հատով ձուն, որի գինը եղել է 110, 120 դրամ։

«Չեմ բացառում, որ բարձրացվել է ձվի գինը, ասում եմ, որ կա ձվի գնի անկում, աշխատանքներ տարվում են, սա մեր հանձնաժողովի հիմնական գործառույթը չէ, մենք չենք կարող զանգել տնտեսվարողներին և ասել, որ գին իջեցրեք, մենք գների կարգավորմամբ չենք զբաղվում, բայց հաշվի առնելով սոցիալական սպառման առարկա լինելը և Զատիկը՝գործողություններ ենք իրականացրել, որ հանրությունը շատ չտուժի»: