ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է` ինչպես են Պոզները և նրա հյուրերը ոստիկանների ուղեկցությամբ ցուցարարների հայհոյանքների ներքո լքում Թբիլիսիում հյուրանոցի շենքը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է` ինչպես են Պոզները և նրա հյուրերը ոստիկանների ուղեկցությամբ ցուցարարների հայհոյանքների ներքո լքում Թբիլիսիում հյուրանոցի շենքը


Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ներկայացված է` ինչպես է ծննդյան կապակցությամբ նախօրեին Թբիլիսի ժամանած ռուս հայտնի հաղորդավար, լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն իր հյուրեր հետ ոստիկանների ուղեկցությամբ և բողոքի ակցիայի մասնակիցների հայհոյանքների ներքո լքում հյուրանոցի շենքը և նստում մեքենա։

Վրաստանի «Առաջին ալիք»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը թռել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։ Օդանավակայանում մոբիլիզացվել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ 
«ՌԻԱ Նովոստի»-ն, իր հերթին, տեղեկացնում է՝ Վրաստանի ՆԳՆ-ն կարանտինային միջոցները խախտելու համար տուգանել է 32 մարդու, այդ թվում՝  Պոզներին։

«Պարեկային ոստիկանության բաժնի աշխատակիցները 32 մարդու տուգանել են մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար։ Երկիր ժամանած 41 հոգուց 9-ը չեն խախտել կանոնները։ Գիշերը տուգանվել է «Վինոտել» հյուրանոցը։ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներն օպերատիվ կերպով արձագանքում են բոլոր խախտումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի ՆԳՆ-ից լրագրողներին նաև հայտնել են, որ «Վլադիմիր Պոզները տուգանվածների թվում է»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոզներին և նրա հյուրերին ընթրիք մատուցելու և Վրաստանում երեկոյան 9-ից գործող «պարետային ժամը» խախտելու համար 10 հազար լարիով տուգանվել է նաև հյուրանոցը։

Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ Պոզները Թբիլիսի է ժամանել չարտերային չվերթով, նրա հետ ժամանել է 50 մարդ՝ լրագրողի ընկերներն ու գործընկերները: Միջոցառման կազմակերպիչը եղել է երգչուհի Միրանդա Միրիանաշվիլին՝ ռուս գործարար Լեոնիդ Օգարյովի կինը:

«Ես արդեն երրորդ տարին է, ինչ ծննդյանս օրը նշում եմ Թբիլիսիում։ Ես այստեղ եմ ոչ թե քաղաքականությունից խոսելու, այլ ծննդյանս օրը նշելու համար»,- ավելի վաղ օդանավակայանում իրեն դիմավորած լրագրողների հարցին պատասխանել էր Պոզները։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Պոզները, որը նախատեսում էր Վրաստանում մնալ մինչև ապրիլի 3-ը, իր այցով պայմանավորված բողոքի ակցիաներից հետո լքել է Թբիլիսին։


«Ռուս լրագրող Պոզները և նրա հյուրերը լքել են Վրաստանը։ Ինքնաթիռը թռել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։ Օդանավակայանում մոբիլիզացվել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Կային նաև ցուցարարներ»,- տեղեկացրել էր վրացական «Առաջին ալիք»-ը՝ հավելելով, որ հեռուստահաղորդավարն ու նրա ընկերները ոստիկանության ուղեկցությամբ դուրս են եկել հյուրանոցի շենքից, ցուցարարները նրանց ուղեկցել են օդանավակայան, այնուհետև, համոզվելով, որ ռուս այցելուները լքել են երկիրը, հեռացել են։