ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Լիբանանը կանգնած է «կրթական աղետի» շեմին. երեխաներից շատերը կարող են սահմանափակումների չեղարկումից հետո չվերադառնալ դպրոց. Save the Children

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Լիբանանը կանգնած է «կրթական աղետի» շեմին. երեխաներից շատերը կարող են սահմանափակումների չեղարկումից հետո չվերադառնալ դպրոց. Save the Children



Լիբանանը կանգնած է «կրթական աղետի» շեմին, հայտնում է արաբական Al Jazeera լրատվականը և հավելում, որ կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով երկրի` ավելի սրված տնտեսական վիճակի ֆոնին անապահով ընտանիքների երեխաները կանգնած են դպրոց չվերադառնալու խնդրի առջև։

Save the Children կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի տարածումից ի վեր Լիբանանում ավելի քան 1,2 միլիոն երեխա դուրս է մնացել դպրոցից։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում համավարակի հետևանքով սրվել է Լիբանանի առանց այդ էլ ծանր տնտեսական վիճակը և այժմ ընտանիքների կեսն ապրում է աղքատության մեջ։ Սոցիալական ծանր պայմանները թույլ չեն տալիս ընտանիքներին իրենց երեխաներին կրթության համար անհրաժեշտ գրենական պիտույքներ, հեռախոսներ կամ պլանշետներ, ինտերնետ կապ ապահովել։ Ըստ Save the Children կազմակերպության զեկույցի, Լիբանանում հարցը այն չէ, թե երեխաները երբ կվերադառնան կրթական հաստատություններ, այլ այն թե արդյոք նրանք կվերադառնան կրթական գործընթացին։

«Լիբանանում հազարավոր երեխաների կրթությունը կախված է թելից», - ասել է Save the Children-ի լիբանանյան ներկայացուցչության տնօրեն Ջենիֆեր Մուրհիդը՝ նշելով, որ առկա իրավիճակը կարող է հանգեցնել երեխաների աշխատանքի, երեխաների ամուսնությունների և չարաշահման և շահագործման այլ ձևերի:

Կազմակերպությունը կոչ է արել երեխաներին կրթություն ստանալու հնարավորություն տալ և առաջին իսկ հնարավորության դեպքում վերաբացել դպրոցները։