ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Աշխատավարձս ծախսել եմ ալկոհոլի և թմրանյութերի վրա». Բայդենի որդին ուշագրավ խոստովանություն է արել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Աշխատավարձս ծախսել եմ ալկոհոլի և թմրանյութերի վրա». Բայդենի որդին ուշագրավ խոստովանություն է արել



ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, իր հուշերում գրել է՝ ուկրաինական Burisma գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունից ստացած աշխատավարձը ծախսել է ալկոհոլի և թմրանյութերի վրա, որի պատճառով էլ ընտանիքի հետ հարաբերությունները, ինչպես նաև բիզնես կարիերան անդունդն էին գլորվել, գրում է The Washington Post-ը:

«Burisma-ում ստացած աշխատավարձս ծախսել եմ ալկոհոլի և թմրանյութերի վրա»,-խոստովանել է ԱՄՆ նախագահի որդին:

Beautiful Things վերնագրով հուշագրությունում Բայդենը մանրամասնել է, որ ընկերությունում աշխատելու տարիներին ալկոհոլից և թմրանյութերից իր կախվածության պատճառով անգամ սովորել է, թե ինչպես ինքնուրույն պատրաստել թմրադեղը, հայտնում է USAToday-ը:

«2018-ի գարնանը ես օգտագործում էի իմ սուպերունակությունը, այն է՝ «գտնել քրեկ-կոկաին ցանկացած պահի, ցանկացած վայրում»: Սակայն մի անգամ մի թմրավաճառ ատրճանակով սպառնացել է ինձ՝ չիմանալով, որ թմրանյութ եմ փնտրում: Հետո կարողացել էի սովորել, թե ինչպես ինքնուրույն թմրանյութ պատրաստել: Այդ ընթացքում ես շատ ժամանակ էի անցկացնում գողերի, թմրամոլների և խարդախների հետ: Ես երբեք չէի քնում, ինձ համար ժամացույց գոյություն չուներ: Օրն աննկատ դառնում էր գիշեր, իսկ գիշերը՝ ցերեկ»,- գրել է Բայդեն կրտսերը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բայդեն կրտսերն իր հուշերում գրել է նաև, որ ուկրաինական Burisma գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունում աշխատելու տարիների անբարո ոչինչ չի արել, բայց եթե նորից հնարավորություն տրվեր այնտեղ աշխատելու, նա չէր համաձայնի առաջարկին:

«Ես անբարո ոչինչ չեմ արել և երբեք չեմ մեղադրվել խախտումների համար: Այժմյան քաղաքական մթնոլորտում իրականում այնքան էլ տարբերություն չկա, թե ես կզբաղեցնեի այդ պաշտոնը, թե ոչ: Միևնույնն է՝ դարձյալ հարձակման էի ենթարկվելու»,- ասել էր Բայդենի որդին:

Հիշեցնենք՝ Հանթեր Բայդենը Burisma-ում աշխատելիս ամսական վաստակել է մինչև 50 000 ԱՄՆ դոլար: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները կարծում են, որ Բայդեն կրտսերը լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար օգտագործել է իր հոր պաշտոնական դիրքը: Բացի այդ, նրանք Բայդեն ավագին կասկածում են Ուկրաինայի իշխանությունների վրա ճնշման համար՝ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին աշխատանքից ազատելու առնչությամբ, որը ղեկավարում էր ընկերության դեմ հետաքննությունը: Ջո Բայդենը հերքում է մեղադրանքները: