ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հութիները հայտնել են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի կարևոր օբյեկտներին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հութիները հայտնել են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի կարևոր օբյեկտներին


Եմենում գործող «Անսարալլահ» հութիական ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող կարևոր նշանակություն ունեցող կետերի, հայտնում է almasdarnews.com թերթը։

Շարժման մամուլի խոսնակ Յահյա Սարին իր թվիթերյան էջում գրել է․ «Հարվածը ճշգրիտ էր Աստծո շնորհիվ»։ Նա հավելել է, որ սա արվել է ի պատասխան իրենց երկրում բնական և օրինական իրավունքների դեմ շարունակական ագրեսիային և պաշարմանը։ Այս հայտարարությունը չի մեկնաբանել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան։

Այս գործողությունները համընկնում են Մարիբի նահանգապետարանում նրանց հարձակողական գործողությունների հետ, որոնց շրջանակում հութիները ցանկացել են գրավել վարչական մայրաքաղաքն ու դրա նավթահանքերը։

Նույն ընթացքում, ինչպես հայտնել է almasdarnews.com-ը, համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Սաուդյան Արաբիային պատկանող F-15 ինքնաթիռը որսում է ենթադրաբար հութիներին պատկանող Qased տեսակի անօդաչու թռչող սարք։