ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ավելի քան 1 միլիարդ դոլար. Եգիպտոսը փոխհատուցում է պահանջել Սուեզի ջրանցքի արգելափակումից կրած վնասների համար

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ավելի քան 1 միլիարդ դոլար. Եգիպտոսը փոխհատուցում է պահանջել Սուեզի ջրանցքի արգելափակումից կրած վնասների համար



Եգիպտոսն ավելի քան 1 միլիարդ դոլար փոխհատուցում է պահանջել Սուեզի ջրանցքի` Ever Given բեռնարկղանավի կանգի պատճառով մոտ մեկ շաբաթ փակ մնալու համար, հայտնում է Associated Press-ը։

«Սա երկրի իրավունքն է», - ասել է Սուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիյեն։

Նա չի նշել, թե ով պետք է փոխհատուցումը վճարի, սակայն զգուշացրել է, որ բեռնարկղային նավն ու դրանում առկա բեռները չեն հանվի Եգիպտոսից, եթե փոխհատուցման մասին հայտը դատարան ներկայացվի: Գործակալությունը նշել է, որ գործընթացը կարող է բարդ լինել, քանի որ Ever Given բեռնարկղային նավը պատկանում է ճապոնական ընկերությանը, սակայն սպասարկում է թայվանական բեռնափոխադրող կազմակերպությանը և նավարկում է Պանամայի դրոշի ներքո:

Փոխհատուցման գումարը ներառում է փրկարարական աշխատանքների ծախսը, երթևեկի ընդհատումների հետևանքով առաջացած կորուստները և տարանցիկ վճարները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ever Given բեռնանավը դուրս բերելուց հետո Սուեզի ջրանցքում սկսվել է նավերի երկկողմանի երթևեկությունը:

Հիշեցնենք՝ Պանամայի դրոշի ներքո նավարկող, 200 հազար տոննա փոխադրական ծավալով Ever Given բեռնարկղային նավը մարտի 23-ից ամբողջովին արգելափակել էր երթևեկությունը Սուեզի ջրանցքի հարավում:

Ըստ սոցիալական ցանցերում տարածված լուսանկարների` Չինաստանից Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգիստ ուղևորվող նավը կանգ էր առել ջրանցքի երկայնքով՝ արգելափակելով մնացած նավերի տեղաշարժը երկու ուղղությունով: