ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Դոնեցկում ուկրաինական անօդաչուի հարվածից երեխա է զոհվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Դոնեցկում ուկրաինական անօդաչուի հարվածից երեխա է զոհվել



Դոնեցկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևաքով երեխա է զոհվել, ևս մեկ կին տուժել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ազգային ոստիկանությանը:

«Ուկրաինայի Զինված ուժերի 59-րդ գնդի զինյալները, հանցավոր հրաման կատարելով, անօդաչու թռչող սարք են կիրառել, որը համալրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքով»,- ասել է Դոնեցկի ազգային ոստիկանության ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ հարվածի թիրախ է դարձել բնակելի թաղամասը Ալեքսանդրովսկոյե բնակավայրում: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հարվածի պահին բակում խաղաղ բնակիչներ են գտնվել: Կատարվածի հետևանքով զոհվել է 2016 թվականին ծնված երեխան: Տեղի բնակչուհիներից մեկն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրան հոսպիտալացրել են:

Բացի այդ, հաղորդվում է որ շաբաթ ավելի վաղ՝ հուլիսից ի վեր առաջին անգամ, հրետանի է կիրառվել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության դեմ կրակ բացելիս:

Ռազմական բախումները Դոնեցկում և Լուգանսկում շարունակվում են 2014 թվականից ի վեր, երբ վերոնշյալ շրջաններն անկախություն հռչակեցին Ուկրաինայից: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության զոհ է դարձել 13 000 մարդ:

Փետրվարից ի վեր իրավիճակը կրկին սկսել է սրվել: Մասնավորապես, հարձակում է իրականացվել Դոնեցկի ազգային ոստիկանության գումարտակի հրամանատարի դեմ, ուկրաինացի ուժայինները կրակ են բացել Դոնեցկի արվարձանների ուղղությամբ: