ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » 6 համեղ ու հասանելի մթերք, որոնք կօգնեն նվազեցնել թրոմբոզի զարգացման հավանականությունը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


6 համեղ ու հասանելի մթերք, որոնք կօգնեն նվազեցնել թրոմբոզի զարգացման հավանականությունը


Թրոմբոզն ամենավտանգավոր ախտաբանություններից մեկն է, որը կարող է զարգանալ յուրաքանչյուրի մոտ և յուրաքանչյուր տարիքում՝ դրսևորվելով արյունատար անոթներում արյան մակարդուկների ձևավորմամբ։ Այս մակարդուկները սովորաբար կպչում են անոթի պատին, սակայն կարող են ցանկացած պահին պոկվել ու անսպասելի խցանել անոթը՝ խանգարելով արյան շրջանառությունն ու վտանգելով կյանքը։

Նման խնդրի զարգացման դեպքում մարդիկ ստիպված են լինում ամբողջ կյանքում որոշակի դեղամիջոցներ ընդունել, մինչդեռ նախապես կանգարգելիչ միջոցներ ձեռնարկելու դեպքում հնարավոր կլինի խուսափել թրոմբոզի զարգացումից ու դեղորայք ընդունելու անհրաժեշտությունից։ Նման կանխարգելիչ միջոցներից մեկը կարող է լինել սննդակարգում սննդամթերքի որոշակի տեսակների ներառումը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 մթերք, որոնք լավագույնն են թրոմբոզի դեմ պայքարում։
Քրքում


Քրքումը վաղուց լայն կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ, քանի որ օժտված է հզոր բուժիչ հատկություններով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումի ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը հակակոագուլյանտային ազդեցություն է ունենում, ինչը նշանակում է, որ այն խոչընդոտում է արյան մակարդմանն ու թրոմբների առաջացմանը։ Քրքումը ճնշում է մակարդելիության գործոնների ակտիվությունը՝ այս կերպ կանխելով թրոմբոզի զարգացումը։ Բացի այդ, քրքումը նաև հիանալի կանխարգելիչ միջոց է սրտանոթային հիվանդությունների դեպքում, քանի որ պահպանում է արյան ակտիվ շրջանառությունն ու անոթների առողջությունը։
Կոճապղպեղ
Թրոմբոզից պաշտպանող մյուս օգտակար համեմունքը կոճապղպեղն է, որը հարուստ է սալիցիլատներով՝ սալիցիլաթթվի աղերով, որոնք լայն կիրառություն ունեն կոսմետոլոգիայում ու բժշկության մեջ։ Այս մթերքի գործածության շնորհիվ կարելի է կանխել սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի հավանականությունը։ Բացի այդ, այն ջրիկացնում է արյունն ու կանխում է թրոմբների զարգացումը։ Սալիցիլատներով հարուստ են նաև ավոկադոն, ազնվամորին, չիլի պղպեղն ու բալը, ուստի դրանք ևս կարելի է ներառել սննդակարգում։
Դարչին
Դարչինը հիանալի բնական միջոց է զարկերակային բարձր ճնշումը կարգավորելու և արթրիտներով պայմանավորված բորբոքումների մակարդակը նվազեցնելու համար։ Առհասարակ դարչինն օգնում է բուժել տարբեր հիվանդություններ, սակայն արյան մակարդելիության կարգավորման նպատակով այն հարկավոր է շատ զգույշ օգտագործել։ Բանն այն է, որ երկարատև գործածության կամ չարաշահման դեպքում այս մթերքը կարող է հանգեցնել լյարդի վնասվածքների, ինչը շատ վտանգավոր կլինի։
Սաղմոն
Այս ձկնատեսակը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնց շնորհիվ նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու արյան մակարդման արագությունը։ Ընդ որում՝ այն կարելի է ուտել ինչպես տապակած, այնպես էլ խաշած, շոգեխաշած, աղով մշակված կամ մարինացված վիճակում։
Կարմիր գինի
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ օրական մի բաժակ գինի խմելն օգնում է կանխել սրտի հիվանդությունների զարգացումը: Մասնագետները պնդում են, որ գինին իր յուրահատուկ հատկությունների շնորհիվ օգնում է ջրիկացնել արյունն ու կանխում է զարկերակների խցանումը: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ ալկոհոլի չարաշահումը խիստ վնասակար է առողջության համար:
Սխտոր
Այս մթերքն օգնում է ջրիկացնել արյունը, ինչպես նաև օժտված է հակաբիոտիկային ու հակամանրէային հատկություններով։ Ավելին՝ սխտորի փոշին օժտված է նաև հակաթրոմբային հատկություններով, ուստի օգնում է կանխել թրոմբոզի զարգացումը։ Սակայն հարկ է հիշել, որ այս մթերքը հնարավոր չէ օգտագործել չափազանց մեծ քանակությամբ, ուստի դրա արդյունքը երկարատև չի լինում։