ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Դուբայում ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ կանանց՝ երկնաքերներից մեկի պատշգամբում մերկ հայտնվելու համար

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Դուբայում ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ կանանց՝ երկնաքերներից մեկի պատշգամբում մերկ հայտնվելու համար


Դուբայում ոստիկանությունը մի խումբ մարդկանց է ձերբակալել հանրային անառակաբարո գործողությունների մեղադրանքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով ոստիկանությանը, որի տիրապետության տակ հայտնված տեսանյութում մի խումբ կանայք մերկ դուրս են եկել պատշգամբ:

Արաբական Միացյալ Էմիրություններում հանրային պարկեշտության մասին օրենքի խախտումը, այդ թվում և մերկանալը հանրային վայրում կամ ցանկացած «ոչ պարկեշտ» վարք քրեորեն դատապարտելի է: Օրինախախտներին սպառնում է մինչև 6 ամսվա ազատազրկում և 5000 դիրհամի (1360 դոլար) չափով տուգանք:

Ավելի քան տասնյակ մերկ կանանց օրը ցերեկով լուսանկարել են Դուբայի էլիտար թաղամասի բնակելի համալիրներից մեկի պատշգամբում: Նրանց լուսանկարները համացանցում տարածվել են շաբաթ: