ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մենք կամավոր գնում ենք գլխատման, ուշքի եկեք, վերջապես պատիվ ունե՞ք․ Մանվել Եղիազարյանը՝ թուրքերի հետ բարեկամություն քարոզողներին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մենք կամավոր գնում ենք գլխատման, ուշքի եկեք, վերջապես պատիվ ունե՞ք․ Մանվել Եղիազարյանը՝ թուրքերի հետ բարեկամություն քարոզողներին



Մենք կամավոր մեր գլուխը տանում ենք, դնենք այն կոճղին, որի վրա գլխատելու են մեզ, անձինք ովքեր ուզում են թուրքի ծառա դառնալ, բարեկամություն են գովազդում, պետք է ուշքի գան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«Դեմոկրատիայի լավը այն է, որ ամեն քաղաքացի խոսքի իրավունք ունի, մյուս կողմից էլ վատն այն, որ ամեն մի շեղված, անխելք կարող է իր կարծիքը բարձրաձայնել, ասպարեզն այդպիսիներին է տրված։ Այստեղ մնում է մի բան. պիտի այնպիսի հասարակություն ունենանք, որ գիտակցեն՝ Թուրքիայից օգուտ չկա, նա ամեն ինչ անում է, որ մեզ կործանի, երկու-երեք բառով հնարավոր չէ ասել, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ բարեկամությունը մի ժողովրդի հետ, որը քեզ համարում է պարտված թշնամի, կարծում է, որ պիտի մեռած լինեինք։ Եթե կարողանանք հետագայում նորմալ երկիր կառուցել, այդ մարդկանց հարց կտանք՝ 1915 թվականի Ցեղասպանության որ զոհի ժառանգն է, ինչու են իրենց այդպես պահում»,-մանրամասնեց ազատամարտիկը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների հայտարություններին, թե կոմունիկացիաների բացումը նաև հայկական շահից է բխում, Մանվել Եղիազարյանն ընդգծեց․
«Պիտի պատիվ ունենալ, հայրենիքի իմաստը հասկանալ, եթե չենք ապրում արժանապատիվ, ընդամենը ապրում ենք որովայնի համար, ուրեմը մենք անասունից չենք տարբերվում։ Մարդը պետք է գիտակից լինի։ Եթե հայ ես, պիտի հասկանաս, որ այլասերության միջոցով, կործանման գնալու միջոցով որովայնի հարցերը կարգավորելը, մեղմ ասած, հիմարություն է»,-ասաց նա։
Մանվել Եղիազարյանը նշեց, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև բոլոր նրանց, ովքեր քարոզարշավի ընթացքում շարունակելու են խոսել թուրքերի հետ կապված մոտեցումները շտկելու ու բարեկամություն անելու մասին, խորհուրդ է տալիս հասարակությանը չներքաշել այս դիսկուրսի մեջ։
«Ուշքի եկեք, ամոթ է, վերջապես պատիվ ունե՞նք, թե ոչ, ձեզ ոչնչացրել են, ձեր հայրենիքը խլել են, ձեր կանանց ստորացրել են։ Եթե պատվախնդիր մարդ էիք, առաջինը պիտի զենքը վերցնեիք, հակառակորդից վրեժխնդիր լինեիք, եթե հակառակորդից վրեժխնդիր չեք եղել, նրան գովերգելու իրավունք էլ չունեք»,-ասաց նա։
Հրամանատարի կարծիքով՝ հիմա ամոթ էլ է, որ ընտրությունների ենք նախապատրաստվում, նախ պետք է ուշքի գայինք, բայց դա չի նշանակում, որ պետք է եղածի հետ համակերպվենք։ Ըստ նրա՝ 30 տարիների ընթացքում հաջողվել է հասարակությանն այնպես խճճել, որ մարդիկ երբեմն չեն գիտակցում, թե ինչ ճանապարհով ենք գնում. «Թուրքի տեսակը հաշվի առնելով՝ դիմադրողականությունը և զգոնությունը չպետք է կորցնենք»։