ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Շուշի համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Շուշի համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել



Շուշի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այս մասին տեղեկացնում է Արցախի գլխավոր դատախազության կայքը։

Արծվիկ Սարգսյանը զբաղեցնելով ԱՀ Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, որպես պաշտոնատար անձ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, 2021 թվականի հունվարի 15-ից հանդիսանալով ՀՀ կառավարության  համապատասխան որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների  հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում Շուշիի վարչակազմի 2021  թվականի հունվարի 15-ի թիվ 1 որոշմամբ  ստեղծված հանձնաժողովի նախագահ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից  ելնելով, ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ համայնքի շահառուների  ցուցակներում ներառել է թվով  7 քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ իբր նրանք նախքան պատերազմական գործողություններն սկսելը,  վերջին երեք ամիսների ընթացքում, փաստացի բնակվել են Շուշի քաղաքում:
Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա  վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով  էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Սույն դեպքերի առթիվ  ԱՀ քրեական  օրենսգրքի  322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի  5-րդ մասով,  322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի  5-րդ մասով և  332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն,  սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների  գործերով բաժինը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: